Տիգրան Աբրահամյանից պարկեշտ մարդ ես չեմ հանդիպել, Տիգրանին բերման են ենթարկել․ Կարեն Քոչարյան

15:57 • 20.11.20

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը անդրադարձել է Բաղրամյան պողոտայից Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանին բերման ենթարկելուն։

«Տիգրան Աբրահամյանից պարկեշտ մարդ ես չեմ հանդիպել: Տիգրանին բերման են ենթարկել:

Հ.Գ. Շարքային ոստիկանները մեղք են: Ամենաշատը նիկոլին իրանք են հայհոյում»,-գրել է Կարեն Քոչարյանը։

Տիգրան Աբրահամյանը նույնպես անդրադարձել էր իրեն բերման ենթարկելուն ու գրառում կատարել․ «Ընկերներիս բերման էին ենթարկում՝ ոստիկաններին հորդորեցի զերծ մնան կոշտ միջոցներից՝ ինձ բերման ենթարկեցին։

Սրանք չեն հասկանում, որ հայրենազրկվել ենք, նաև իրենք։

Ես որ կորցնելու բան չունեմ, արդեն իմ պահած հողը կորցրել եմ, նաև շատ ընկերներ։

Չեք մարսելու»։