«Ֆաշիզմն ինձ բնորոշ չէ, ես ինտերնացիոնալիստ եմ». Լուկաշենկո

18:12 • 20.11.20

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հերքել է իր հասցեին ընդդիմության մեղադրանքները՝ հայտարարելով, որ ինքը ինտերնացիոնալիստ է, որը հանդես է գալիս տարբեր ազգությունների և կրոնների ներկայացուցիչների միջև խաղաղության և համերաշխության օգտին, գրում է ria.ru-ն։

Լրագրողները Լուկաշենկոյի հետ հանդիպան ժամանակ Բելառուսի նախագահին հարցրել են ընդդիմության կարգախոսների մասին, որոնք իշխանությունը փաստացի համեմատում են ֆաշիստական բռնապետության հետ։

«Ինչ վերաբերում է ֆաշիզմին, դա ինձ բնորոշ չէ։ Ես ինտերնացիոնալիստ եմ։ Դուք տեսնում եք իմ քաղաքականությունը։  Ես միշտ հպարտ եմ, որ մենք  տարբեր ազգությունների միջև չունենք  հակասություններ ։ Իսկ մեզ մոտ 100 ազգություն է ապրում»,- ասել է Լուկաշենկոն։

Լուկաշենկոյի նաև նշել է, որ ինքը «ազգայնական չէ, իսկ ֆաշիզմը ազգայնականության բարձրագույն ձևն է»։

«Ֆաշիստը կարող է լինել մոլի ազգայնականը, իսկ դա ինձ բնորոշ չէ»,- հավելել է նա։