Պաշտպանության նախարարի պաշտոնում Դավիթ Տոնոյանին փոխարինեց Վաղարշակ Հարությունյանը

14:34 • 20.11.20

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Դավիթ Տոնոյանին պաշտպանության նախարարի պաշտոնից ազատելու մասին։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.

Դավիթ ՏՈՆՈՅԱՆԻՆ ազատել պաշտպանության նախարարի պաշտոնից»,-ասված է հրամանագրում:

Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ պաշտպանության նախարար է նշանակվել Վաղարշակ Հարությունյանը։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.

Վաղարշակ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ նշանակել պաշտպանության նախարար»,-ասված է հրամանագրում։