Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարարն ահաբեկել է ենթականերին. Times
Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Պրիտի Պատելը խախտել է նախարարական օրենսգիրքը` ահաբեկելով իր ենթականերին: Այս մասին գրում է Times պարբերականը` հղում տալով ծառայողական հետաքննության արդյունքներին:
Ստուգումները ցույց են տվել, որ տիկին Պատելը «միշտ չէ, որ համապատասխանել է նախարարի բարձր չափանիշներին»: Նա ստորացրել է իր ենթականերին, չափազանց բարձր պահանջներ է ներկայացրել նրանց և ստեղծել է «վախի մթնոլորտ», մեջբերում է պարբերականը հետաքննության արդյունքները:
Համապատասխան զեկույցը կհրապարակվի ուրբաթ` նոյեմբերի 20-ին: Միևնույն ժամանակ, հրատարակությունը կարծում է, որ վարչապետ Բորիս Ջոնսոնը, ամենայն հավանականությամբ, կպաշտպանի ՆԳ նախարարին: Պարբերականը կարծում է, որ Պրիտի Պատելի գործողությունները կարող են բնորոշվել որպես ոչ միտումնավոր: Կարող են քննադատվել նաև այն պաշտոնյաները, որոնք չեն հայտնել իրենց հուզող խնդիրները:










