Փենսիլվանիայի դատարանն անվավեր Է ճանաչել նախագահական ընտրություններում փոստով ուղարկված մի քանի հազար քվեաթերթիկ
Դատարանը որոշում Է ընդունել անվավեր Է ճանաչել Փենսիլվանիայի նահանգի ընտրողների ավելի քան 2,3 հազար ձայն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Որոշման մեջ ասվում Է, որ 2349 քվեաթերթիկներ, որոնք ստացվել են փոստով, անվավեր են ճանաչվել, քանի որ չունեն ուղարկման ամսաթվի հետ կապված նշումներ: Անվավեր հայտարարված բոլոր ձայները տրվել են ավելի քան 1,2 մլն բնակչություն ունեցող Ալեգեյնի շրջանում և Փիթսբուրգ քաղաքի վարչական կենտրոնում:
Ավելի վաղ ԱՄՆ-ի երրորդ շրջանի բողոքարկման դատարանը մերժել Էր Հանրապետական կուսակցության հայցը, որը պահանջում Էր անվավեր ճանաչել գրեթե 10 հազար քվեաթերթիկ, որոնք ուշացումով Էին եկել Փենսիլվանիայում:
Նախագահ Դոնալդ Թրամփը և նրա փաստաբան Ռուդի Ջուլիանին ավելի վաղ քանիցս հայտարարել են, որ 600 հազարից ավելի ձայներ, որոնք տրվել են Ֆիլադելֆիայում և Փիթսբուրգում, պետք Է անվավեր ճանաչել հատկապես այդ խնդրի պատճառով:
ԱՄՆ-ում նախագահական ընտրություններն անցկացվել են նոյեմբերի 3-ին: Առկա տվյալների հիման վրա ամերիկյան առաջատար հեռուստաալիքները հայտարարել են Դեմոկրատական կուսակցությունից թեկնածու Ջո Բայդենի հաղթանակի մասին: Համաշխարհային բազմաթիվ առաջնորդներ արդեն նրան շնորհավորել են հաղթանակի առթիվ: Դրա հետ մեկտեղ ԱՄՆ-ի գործող նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր Է սեփական հաղթանակը պահանջել դատարանում:










