Թբիլիսիում անհայտ անձը ներխուժել է վարկային կազմակերպություն և պատանդներ վերցրել
Թբիլիսիում անհայտ անձը հրազենով ներխուժել է վարկային կազմակերպության շենք և 10 մարդու պատանդ վերցրել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով վրացական «Իմեդի» հեռուստաալիքին:
Հաղորդվում է, որ միջադեպը տեղի է ունեցել մայրաքաղաքի Ծերեթելի փողոցում: Տարածքը շրջափակվել է ոստիկանների կողմից: Հատուկ գործողություն է ընթանում:
Այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն: Վրաստանի ՆԳՆ-ն դեռևս մեկնաբանություն չի արել:










