Թուրքիայում կորոնավիրուսից մահացության մեկօրյա ռեկորդային ցուցանիշ է արձանագրվել

23:58 • 20.11.20

Թուրքիայում կորոնավիրուսից մահացածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 141-ով, ինչն առավելագույն ցուցանիշ է երկրի համար համավարակի սկզբից ի վեր:

Ինչպես փոխանցում է РИА Новости-ն՝ հղում անելով երկրի առողջապահության նախարարությանը, ուրբաթ երկրում արձանագրվել է վարակման 5103 նոր դեպք:

Վիրուսից մահացության նախորդ առավելագույն ցուցանիշը՝ 127  դեպք, արձանագրվել էր ապրիլի 19-ին: Մահացածների ընդհանուր թիվը հասել է 12 084-ի, վարակվածներինը՝ 435 273-ի:

Երկրի առոջղապահության նախարարի խոսքով՝ կորոնավիրուսի համավարակը Թուրքիայում երկրորդ անգամ գագաթնակետին է հասել: