Այս պահի դրությամբ Նարեկ Մալյանի, Արթուր Դանիելյանի և Ռոբերտ Մելքոնյանի ձերբակալումների դեմ բողոքներով ոչ դատավորների, ոչ էլ նիստերի ժամի մասին տեղեկատվություն չեմ ստացել. փաստաբան
Այս պահի դրությամբ Նարեկ Մալյանի, Արթուր Դանիելյանի և Ռոբերտ Մելքոնյանի ձերբակալումների դեմ բողոքներով ոչ դատավորների, ոչ էլ նիստերի ժամի մասին տեղեկատվություն չեմ ստացել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը։
Նշենք, որ Երևանում վարչապետի հրաժարականի պահանջով ակցիաների մասնակիցներից բերման է ենթարկվել 80 անձ։ Գյումրիում ևս նման ակցիա է իրականացվել, այնտեղ բերման է ենթարկվել ակցիայի 8 մասնակից։
Ավելի ուշ Տիգրան Աթանեսյանը գրել է, որ Նարեկ Մալյանի ձերբակալման դեմ բողոքը քննելու է դատավոր Դավիթ Հարությունյանը ժամը 15:00-ին, իսկ Ռոբերտ Մելքոնյանի ձերբակալման դեմ բողոքը քննելու է դատավոր Արման Հովհաննիսյանը ժամը 16:30-ին:










