Դատարանն ազատ է արձակել Բաբկեն Հարությունյանին, նրա ձերբակալությունը համարվել է ոչ իրավաչափ

13:55 • 21.11.20

Դատարանն ազատ արձակեց Բաբկեն Հարությունյանին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը։

«Ձերբակալությունը ճանաչվեց ոչ իրավաչափ»,- գրել է Բաբայանը։

Նշենք, որ Երևանում վարչապետի հրաժարականի պահանջով ակցիաների մասնակիցներից բերման է ենթարկվել 80 անձ։ Գյումրիում ևս նման ակցիա է իրականացվել, այնտեղ բերման է ենթարկվել ակցիայի 8 մասնակից։

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը երեկոյան հայտնել էր, որ շուրջ 20 հանրային գործիչ ձերբակալվել է։