Ոստիկաններ, ասեմ՝ երեկ ում էիք մտցնում մեքենաներ, կոտրում գլուխներ.Գեղամ Մանուկյանը անուններ թվարկեց (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյան, քո ու ընտանիքիդ համար այդքան սիրելի վարչապետի աթոռը մի քանի օր ավել պահելու համար, դու երեկ կազմակերպեցիր ողջ Երևանով մեկ բռնության մի արշավ, ոստիկանատները լցրեցիր տասնյակից ավել երիտասարդներով, Նիկոլ Փաշինյան, քո անցած ուղով Արցախյան մարտի հետ որևէ հոգեկան կապ չունես: Այս մասին այսօր հրավիրված հանրահավաքին ասաց «Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրատվական-վերլուծական բաժնի տնօրեն Գեղամ Մանուկյանը:
Գեղամ Մանուկյանը նշեց, որ Փաշինյանի թիմը բացարձակ կապ չունի Արցախյան մարտի հետ: «Այդ թիմով Ապրիլյան պատերազմին մայիս ամսին նոր տեղ հասաք, որ նկարվեք, այս պատերազմի ժամանակ Գորիսի մոտ մնացիք, տեղ չհասաք:
«Ոստիկաններ, ասեմ՝ երեկ ում էիք երեկ մտցնում մեքենաներ, կոտրում գլուխներ, Աշոտ Փափազյան, ում Հանրապետության հրապարակում պառկեցրել էիք ասֆալտին, արյունոտել գլուխը, մասնակցել է Արցախյան ազատամարտին, Շուշիի ազատագրմանը, մասնակցել է Ապրիլյան պատերազմին: Արշակ Մեսրոպյան, տեղափոխվել է ՀՀ ԱՄՆ-ից՝ Քառօրյա պատերազմի մասնակից: Արսեն Մարտոյան, Ապրիլյանի մասնակից, առաջին օրն առաջնագիծ է մեկնել, մարտերի ժամանակ վիրավորվել է, ոստիկաններն էլ երեկ նրան վիրավոր քարշ էին տալիս: Հրանտ Մելիք-Շահնազարյան, լսիր, Նիկոլ, դու առաջին պատերազմից փախած էիր, Հրանտի հայրը՝ Լևոն Մելիք-Շահնազարյանը, հանգուցյալ Իգոր Մուրադյանի հետ Կիրովաբադի հայության փրկությունն էր կազմակերպում: Տիգրան Աբրահամյան, ԱՀ նախագահ Բակո Սահակյանի խորհրդական, օր ու գիշեր առաջնագծից տուն էր գալիս, երեկ տանում էիք ոստիկանատուն»,- ներկայացրեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում










