Բրազիլիայում կորոնավիրուսով վարակումների ընդհանուր թիվը գերազանցել է 6 միլիոնը. RT

04:20 • 21.11.20

Բրազիլիայում վերջին 1 օրում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը կազմել է 38 397 և գերազանցել է 6 միլիոնը: Այս մասին հայտնում է RT-ն՝ հղում տալով երկրի առողջապահության նախարարությանը:

Նշվում է, որ ընդհանուր առմամբ, Բրազիլիայում կորոնավիրուսով վարակված է 6 020 164 մարդ:

Համավարակի հետևանքով երկրում մահացել է 168 613 մարդ: Կորոնավիրուսային հիվանդության բռնկումից ի վեր երկրում ապաքինվել է 5 422 102 մարդ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ երկրում կորոնավիրուսով վարակումների ընդհանուր թիվը հասել է 5 981 767-ի: