Զախարովան լուսանկար է հրապարակել Փաշինյանի և ՌԴ միջգերատեսչական պատվիրակության անդամների հանդիպումից

11:51 • 21.11.20

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան իր պաշտոնական ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել Երևանում ՌԴ միջգերատեսչական պատվիրակության անդամների և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումից:

Հիշեցնենք, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն այսօր ժամանել են Երևան:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

Ըստ այդ հայտարարության՝ Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա: ՌԴ խաղաղապահների մի մասին արդեն տեղակայվել է Արցախում։

Image may contain: 1 person, indoor