Արմեն Ջիգարխանյանի թատրոնը ցանկանում է գեղարվեստական ղեկավարի պաշտոնում նշանակել դերասան Սերգեյ Գազարովին

21:23 • 22.11.20

Մոսկվայի Արմեն Ջիգարխանյանի անվան դրամատիկական թատրոնի աշխատակազմը ընդհանուր ժողովի ժամանակ որոշում է ընդունել դիմել մայրաքաղաքի մշակույթի հարցերով վարչությանը թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնում հայազգի դերասան և ռեժիսոր Սերգեյ Գազարովին նշանակելու մասին: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով թատրոնի ներկայացուցչին:

«Ժողովի ժամանակ աշխատակազմը միաձայն որոշում է կայացրել թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնում դերասան և ռեժիսոր Սերգեյ Գազարովին նշանակելու խնդրանքով դիմել մշակույթի հարցերով վարչություն»,- ասել է գործակալության զրուցակիցը:

Հիշեցնենք, որ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը մահացել է նոյեմբերի 14-ին՝ 85 տարեկան հասակում: