ԱՄՆ-ում բնակվող զույգը 25 000 դոլար արժողությամբ հնագույն մետաղադրամներ է հայտնաբերել նոր գնված տանը
ԱՄՆ Հարավային Կարոլինա նահանգի Կոլումբիա քաղաքում բնակվող զույգը հնագույն մետաղադրամներ է հայտնաբերել ձեղնահարկում, որոնց արժեքը կազմել է 25 000 դոլար:
Ինպես հաղորդում է Fox News-ը, բանակի վետերան Ջեյմս Մամֆորդն ու նրա կինն իրենց նոր ձեռք բերած տանը պատահաբար հայտնաբերել են մետաղադրամները, որոնք թվագրվում են 19-րդ դարին: Գտածոն իրենց պահելու փոխարեն ամուսինները որոշել են այն հանձնել իրական տիրոջը, որը նախընտրել է անանուն մնալ:
Վետերանի կինը՝ Կլարիսան, հայտնել է, որ տան նախկին սեփականատերը տարեց տղամարդ է, և երբ մետաղադրամները հանձնել են նրան, վերջինս խոստովանել է, որ անգամ մոռացել էր դրանց մասին:










