Ինչպե՞ս գնել 90% զեղչով․ ի՞նչ է «Սև ուրբաթը»
Վաղն ԱՄՆ-ում նշվում է «Սև ուրբաթ»-ը, երբ օնլայն խանութներն առաջարկում են մինչև 90% իրական զեղչեր:
Իսկ ի՞նչ է «Սև ուրբաթը»
«Սև ուրբաթը» տարվա ամենամեծ զեղչերի օրն է ԱՄՆ-ում։ Այն նշվում է յուրաքանչյուր տարի նոյեմբերին, երբ աշխարհում ազդարարվում է ամանորյա զեղչերի մեկնարկը:
Որքա՞ն է հնարավոր խնայել
Չնայած «Սև ուրբաթ»-ն օրացույցում չի նշվում, որպես տոն, բայց մարդիկ մեծ անհամբերությամբ են սպասում այդ օրվան: Այդ օրը հատկապես մեծ են զեղչերը օնլայն խանութներում։ Զեղչերը հասնում են մինչև 90%-ի։ Վերջին տարիներին «Սև ուրբաթ»-ն արդեն համաշխարհային տարածում է ստացել:
Զեղչերն իրակա՞ն են
Այո, բազմաթիվ խանութներ առաջարկում են 50-90% զեղչեր ապրանքների հսկայական տեսկանու վրա։
Իսկ ինչո՞ւ գնել օնլայն
Վերջին տարիների ընթացքում օնլայն վաճառքը լայն տարածում է ստացել: Մարդիկ ավելի հաճախ են նախընտրում օնլայն գնումներ կատարել արտերկրից, քանի որ խնայում են մեծ գումար, ունեն ընտրության լայն հնարավորություններ, հասանելի են համաշխարհային ամենահայտնի բրենդերը, իսկ «Սև ուրբաթին» այս ամենին գումարվում են նաև մեծ զեղչերը։
Իսկ զեղչերը հասանելի՞ են Հայաստանում
Այո, ժամանակն ու տեխնոլոգիաները զարգանում են շատ արագ։ Այժմ մենք նույնպես կարող ենք օգտվել «Սև ուրբաթի» զեղչերից օնլայն գնումների հարթակի միջոցով ինչպիսին Գլոբբինգն է, ով ներկայացնում և հասանելի է դարձնում «Սև ուրբաթը» Հայաստանում սկսած 2015-ից։
Խոսենք թվերով
Ըստ 2019թ. տվյալների ԱՄՆ-ում «Սև ուրբաթ»-ի ընթացքում յուրաքանչյուր անձ ծախսել է միջինը 299,6 դոլար: Առավել ակտիվ էին 25-34 տարեկան անձինք ՝ յուրաքանչյուր անձի համար միջին հաշվով ծախսելով 425,08 դոլար: Այս գումարների շուրջ 70%-ը ծախսվել է նվերների համար:
Իսկ գիտե՞ք, թե ինչու է օրը ստացել «Սև ուրբաթ» անվանումը
Ըստ մեկ վարկածի ուրբաթը «սև» է կոչվում, քանի որ վաճառողները ծախսերի հաշվարկը կատարում էին կարմիր գրիչով, իսկ եկամուտները գրանցում էին սևով։ Իսկ այդ օրերին մեծ վաճառքները բերում էին մեծ եկամուտներ, ու ցուցակներում սևը սկսում է գերակշռել։










