«Շատ թուրքեր ծանրակշիռ պատճառներ ունեն իրենց երկրով չհպարտանալու համար». թուրք փորձագետ
Վերջին ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ թուրքերի 38 տոկոսը սեփական երկրում իրեն օտար են զգում, Algemeiner թերթում հրապարակված հոդվածում գրել է վերլուծաբան Բուրակ Բեքդիլը։
Տնտեսության, ժողովրդավարության, քաղաքացիական ազատությունների և արդարադատության տեսանկյունից երկրում տիրող իրավիճակը թուրքերի համար ծանրակշիռ պատճառներ են՝ իրենց երկրով չհպարտանալու համար, գրում է վերլուծաբանը։
Բեքդիլը, մեկնաբանելով վերջերս անցկացված Konda հետազոտական ընկերության հարցումը, նշում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցության օգտին քվեարկած թուրքերի 24 տոկոսը նույնպես կիսում են այդ զգացողությունը։
Նրա խոսքով՝ հարցումը ցույց է տալիս, որ շատ թուրքեր սեփական երկրում իրենց երեխաների համար պայծառ ու լուսավոր ապագա չեն տեսնում։










