Ռազմական դրության վերացման ներկայացված տարբերակը ընդունելու դեպքում՝ անվտանգային և պաշտպանական հարցերի վերաբերյալ խնդիրներ են առաջանալու. ՊՆ գլխավոր քարտուղար
Իմ պաշտոնը քաղաքական պաշտոն չէ և ես ներկայացնելու եմ պաշտպանության նախարարության մասնագիտական մոտեցումը: Այս մասին Ազգային ժողովում իր ելույթում ասաց Պաշտպանության նախարարության գլխավոր քարտուղար Արթուր Սարգսյանը:
Նա նշեց, որ ռազմական դրության վերացման ներկայացված տարբերակը ընդունելու դեպքում՝ անվտանգային և պաշտպանական հարցերի վերաբերյալ խնդիրներ են առաջանալու: «Պաշտպանության նախարարությունը, չնայած գերծանրաբեռնվածությանը, մշակել է համակապատասխան իրավական ակտեր և ներկայացնելու է համապարփակ լուծումներ՝ խնդիրներից խուսափելու համար»,-ասաց նա և նշեց, որ վերջնական կառավարության կողմից պետք է այն ընդունվի՝ մասնագիտական քննարկումներից հետո:
Արթուր Սարգսյանը նշեց, որ առաջարկում են՝ առանց խնդիրները լուծելու ձեռնպահ մնալ այս տեսքով նախագիծը ընդունելուց: «Սա որպես մասնգիտական որոշում ընդունեք: Միայն ռազմական դրության վերացմանը կկանգնեցի նոր խնդիրների առաջ»,-ասաց նա:










