Նորա Մարտիրոսյանի «Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմը CINEMANIA-ում հատուկ մրցանակի է արժանացել

11:35 • 02.12.20

Երեք շաբաթ ֆիլմերն առցանց եղանակով ներկայացնելուց հետո հայտարարվել է 26-րդ CINEMANIA-ի հաղթողների ցանկը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ժյուրիի հատուկ հիշատակման մրցանակին արժանացել է
կինոռեժիսոր Նորա Մարտիրոսյանի «Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմը:

Ինչպես հայտնում է Հայաստանի ազգային կինոկենտրոնը, կինոնկարը նկարահանվել է կինոկենտրոնի ֆինանսական աջակցությամբ (Ֆրանսիա-Հայաստան-Բելգիա համատեղ արտադրություն)։