Իսրայելական նոր ՀՕՊ համակարգը հաջողությամբ «որսացել» է արձակված բոլոր հրթիռներն ու անօդաչու սարքերը (տեսանյութ)
Իսրայելի պաշտպանության նախարարությունը և ԱՄՆ հակահրթիռային պաշտպանության գործակալությունը հայտարարել են, որ վերջին շաբաթների ընթացքում բարեհաջող փորձարկել են David’s Sling հակաօդային պաշտպանության համակարգի առաջադեմ տարբերակը, հայտնում է almasdarnews.com լրատվական կայքը:
Ըստ Իսրայելի ՊՆ հայտարարության՝ մի շարք փորձարկումների հաջողությունը «կարևոր նվաճում է» Իսրայելի` տարածաշրջանում ներկայիս և ապագա սպառնալիքներից պաշտպանվելու կարողության համար:
Հայտարարության մեջ ասվում է.«Աշխարհում առաջին անգամ հրթիռներն արձակվել են տարբեր պաշտպանական համակարգերից՝ որսման տարբեր տիրույթներով: Արձակված բոլոր թիրախները խոցվել են»: Հայտարարությունից պարզ է դարձել նաև, որ որսիչ հրթիռները «կարողացել են «որսալ» հրթիռներ, թևավոր հրթիռներ, անօդաչու թռչող սարքեր և ճշգրիտ հրթիռներ»:
«Հաջող փորձն առաջին անգամ փորձարկեց իսրայելական պաշտպանական համակարգի ինտեգրված բազմաշերտ որսումը: Այս համակարգն ամենաառաջադեմներից մեկն է, որն ապահովում է հեռու և մոտ վայրերից եկող սպառնալիքներից»,– ասել է Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցը, որն ականատես է եղել փորձարկմանը:
«Դեյվիդս Սլինգ» համակարգը նախատեսված է 100-ից 200 կմ հեռահարությամբ հրթիռների, թևավոր հրթիռների ու անօդաչու թռչող սարքերի խոցման համար:










