ВКонтакте-ն և Telegram-ը ներառվել են Եվրահանձնաժողովի «ցանցահենային ցանկում»
Եվրահանձնաժողովը ռուսական «ՎԿոնտակտե» սոցիալական ցանցը և «Թելեգրամ» նամակագրական ծրագիրը ներառել է այն ռեսուրսների ցանկում, որոնք «ցանցահենային կոնտենտ են տարածում», հայտնում է eadaily.com լրատվական գործակալությունը:
Այս մասին Եվրահանձնաժողովը համապատասխան փաստաթուղթ է հրապարակել, ըստ որի՝ «ՎԿոնտակտե» սոցիալական ցանցի օգտատերերն անօրինական են դիտում ֆիլմեր և հեռուստանախագծեր, լսում երաժշտություն և գրքեր կարդում: Իսկ «Թելեգրամ» նամակագրական ծրագիրը ներառված է ցուցակում, քանի որ հեղինակային իրավունքների սեփականատերերի բողոքները անպատասխանեն մնացել «Թելեգրամ»-ի ղեկավարության կողմից: Բողոքները կապված են հանրային ալիքներում ցանցահենային բովանդակությամբ նյութերի տարածման հետ:
«ՎԿոնտակտե» և «Թելեգրամ» ընկերությունների ղեկավարները հայտարարել են, որ իրենք պայքարում են ցանցահենային կոնտենտի դեմ և դեմ են վերոհիշյալ ցանկում ընդգրկվելու որոշմանը:
Լրատվականը հաղորդում է, որ Եվրասհանձնաժողովը «ցանցահենային ցանկը» կազմում է իրավաբանների զեկույցների հիման վրա:










