Մի քանի երկրում «Google»-ի և «Gmail»-ի աշխատանքի խափանումներ են գրանցվել

04:48 • 16.12.20

Մի քանի երկրում օգտատերերը «Google» որոնողական համակարգի և «Gmail» էլեկտրոնային համակարգի աշխատանքի խափանումներ են նկատել, հաղորդում է Известия-ն:

Օգտատերերի 68%-ին չի հաջողվել մուտք գործել օգտահաշիվներ, 31%-ը որոնողական համակարգի խնդիրներ է նկատել: 

Gmail-ի օգտատերերի 67%-ի դեպքում հաղորդագրություններ ստանալու հետ կապված են խնդիրներ նկատվել, 38%-ի մոտ՝ համակարգ մուտք գործելիս են խնդիրներ առաջացել:

Խափանումներ են նկատվել հիմնականում ԱՄՆ-ում, Ավստրալիայում, Իսպանիայում, Մեծ Բրիտանիայում, Դանիայում, Գերմանիայում, Նիդերլանդներում և Հունգարիայում, նաև՝ Ռուսաստանում՝ Մոսկվա և Ստավրոպոլ քաղաքներում:

 

Մի քանի երկրում «Google»-ի և «Gmail»-ի աշխատանքի խափանումներ են գրանցվել