Չինաստանը դարձել է 3-րդ պետությունը, որը Երկիր է տեղափոխել լուսնային հողի նմուշներ

12:41 • 17.12.20

Լուսնի հետազոտման համար նախատեսված չինական «Չնայե-5» լուսնագնացի մոդուլը լուսնային հողի նմուշներով հաջողությամբ վերադարձել է Երկիր, ինչի արդյունքում Չինաստանն ԱՄՆ-ից և ԽՍՀՄ-ից հետո դարձել է աշխարհի երրորդ երկիրը, որին հաջողվել է իրականացնել այդ առաքելությունը, գրում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Չինաստանը լուսնագնացն արձակել է նոյեմբերի 24-ի առավոտյան. դեկտեմբերի 1-ին, այն վայրէջք է կատարել Լուսնի տեսանելի կողմում նախանշված հատվածում: Հաջորդ երկու օրվա ընթացքում, օգտագործելով հորատման սարքը և դույլը, «Չնայե-5»-ը հավաքվել է լուսնային հող, որը տեղադրվել է թռիչքի համար մոդուլի հատուկ խցիկում:

Ամբողջ առաքելությունը տևել է 23 օր:

Սարքը Երկիր է հասցրել շուրջ երկու կիլոգրամ ռեգոլիթ: Սա 44 տարվա մեջ առաջին տիեզերանավն է, որն ուղարկվել է լուսնային հողի նմուշներ հավաքելու առաքելությամբ: 

Չինաստանը դարձել է 3-րդ պետությունը, որը Երկիր է տեղափոխել լուսնային հողի նմուշներ