«Կպատվաստվեմ առաջին հնարավորության դեպքում»․ Պուտինը «գովել» է հակակորոնավիրուսային ռուսական պատվաստանյութը

13:49 • 17.12.20

Այսօր՝ դեկտեմբերի 17-ին, ՌԴ նախագահի նստավայրում տեղի է ունենում Վլադիմիր Պուտինի տարեկան ամփոփիչ մամուլի ասուլիսը։ Այս մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից։

Պատասխանելով կորոնավիրուսի պատվաստման վերաբերյալ հարցին, ՌԴ նախագահը նշել է, որ ինքը դեռևս չի պատվաստվել։

«Ես կպատվաստվեմ առաջին հնարավորթյան դեպքում»,-նշել է ՌԴ նախագահը։ Պուտինը համոզված է կորոնավիրուսի դեմ համընդհանուր պատվաստման անհրաժեշտության հարցում:

Ըստ Պուտինի՝ Ռուսաստանը դեռ չունի բավարար սարքավորումներ`անհրաժեշտ քանակությամբ կորոնավիրուսային պատվաստանյութ արտադրելու համար։

Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ ռուսական պատվաստանյութի պաշտպանության մակարդակը գնահատվել է 97%:

«Կպատվաստվեմ առաջին հնարավորության դեպքում»․ Պուտինը «գովել» է հակակորոնավիրուսային ռուսական պատվաստանյութը