Կասպից ծովում անոմալ հաստության սառցաշերտ է գոյացել

17:02 • 18.12.20

Կասպից ծովի հյուսիսում սառույցը սովորականից 30%-ով հաստ է: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ հիդրոօդերևութաբանության կենտրոնի ղեկավար Ռոման Վիլֆանդի խոսքերին հղումով:

«Կասպից ծովի հյուսիսը սկսել է սառցակալել: Ընդ որում, ըստ գնահատականների, ծովի սառույցի ծածկը մոտ 30%-ով բարձր է այս ժամանակաշրջանի համար սովորական ցուցանիշներից: Խոսքը սառույցի հաստության և մակերեսի մասին է»,- ասել է Վիլֆանդը:

Հիդրոօդերևութաբանը մանրամասնել է նաև, որ Ազովի ծովն սկսել է սառչել սովորականից շուտ: Մասնագետն այս ամենը կապել է վերջերս Ռուսաստանի եվրոպական մասի հարավային շրջանների ցրտահարությունների հետ:

Կասպից ծովում անոմալ հաստության սառցաշերտ է գոյացել