ՌԴ տարածքից ուղեծիր է արձակվել բրիտանական OneWeb ընկերության 36 արբանյակ (տեսանյութ)

17:21 • 18.12.20

ՌԴ Ամուրի մարզի Վոստոչնի կոսմոդրոմից տեղի է ունեցել OneWeb ընկերության 36 բրիտանական արբանյակների արձակումը տիեզերք: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ նշելով, որ գործընթացը ցուցադրվել է ուղիղ հեռարձակմամբ։

OneWeb նախագիծը նախատեսում է համացանցի արագընթաց արբանյակային հասանելիության կազմակերպում ամբողջ աշխարհում։

Նշենք՝ արբանյակները ուղեծիր է հասցնում «Սոյուզ-2.1б» կրող հրթիռը։

ՌԴ տարածքից ուղեծիր է արձակվել բրիտանական OneWeb ընկերության 36 արբանյակ (տեսանյութ)