ԱՄՆ-ն «սև ցուցակում» կներառի չինական SMIC-ը և դրա դուստր ընկերությունները. Reuters
ԱՄՆ-ի առևտրի նախարարությունը դեկտեմբերի 18-ին «սև ցուցակում» կավելացնի Չինաստանի շուրջ 80 ընկերություններ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով երկու աղբյուր:
Առևտրի նախարարությունը պլանավորում Է ցանկ մտցնել այն ձեռնարկությունները, որոնք, Վաշինգտնի վարկածով, կապեր ունեն ՉԺՀ-ի զինված ուժերի հետ և, մասնավորապես, ռազմական գործունեություն են վարում Հարավչինական ծովում, ինչպես նաև իբր առնչություն ունեն մարդու իրավունքների խախտումների հետ: Միջոցները կսահմանվեն առաջին հերթին կիսահաղորդիչներ արտադրող SMIC-ի (Semiconductor Manufacturing International Corporation) նկատմամբ, որն, ինչպես նաև դրա դուստր կառույցներն ավելի վաղ ԱՄՆ-ի իշխանություններն արդեն մտցրել են Պենտագոնի «սև ցուցակ»:
Ինչպես նշում Է Reuters-ը, ընկերությունների ներառումն ԱՄՆ-ի առետրի նախարարության ցուցակում նշանակում Է, որ դրանք ստիպված կլինեն ձեռք բերելու այդ գերատեսչության թույլտվությունը, որպեսզի Միացյալ Նահանգների մատակարարները կարողանան դրանց վաճառել համալրող մասեր: ԱՄՆ-ի առևտրի նախարարության համապատասխան ցուցակում արդեն ներառված են Չինաստանի մի քանի տասնյակ ընկերություններ, մասնավորապես, Huawei-ը, ZTE-ն և դրանց դուստր կառույցները:










