Արտահոսքի պատճառով Միջազգային տիեզերակայանում ավարտվում է թթվածնի պաշարը

10:49 • 19.12.20

Թռիչքների կառավարման կենտրոնի մասնագետները Միջազգային տիեզերական կայանի անձնակազմին խնդրել են օգնել «Զվեզդա» ռուսական մոդուլում գտնել օդի արտահոսքի վայրը, քանի որ ՄՏԿ-ում օդի կորուստի լրացման  համար գազի պաշարները սպառվում են:

Ինչպես նշում է EADaily-ն, այս մասին հայտնի է  դարձել տիեզերգնացների և Երկրի միջև խոսակցությունների ձայնագրությունից:

Հոկտեմբերին «Զվեզդա»-ի միջանկյալ խցիկում հայտնաբերվել և ժամանակավորապես նորոգվել էր ճեղքը, որն առաջացրել էր օդի արտահոսք: Միևնույն ժամանակ, «Ռոսկոսմոս»-ի անձնակազմի ծրագրերի գործադիր տնօրեն Սերգեյ Կրիկալևը ասել էր, որ օդի արտահոսք կարող է տեղի ունենալ այլ վայրում ևս:

«Մենք գործնականում չենք հասկանում, թե միջանկյալ խցիկի որ հատվածում դեռ լրացուցիչ արտահոսք ունենք: Մենք այժմ կորցնում ենք գազի անվտանգության պաշարը և առաջիկայում ստիպված կլինենք լուծել այս խնդիրը », - ասել է տիեզերագնաց Սերգեյ Ռիժիկովին կենտրոնի մասնագետը:

Նա անձնակազմին խնդրել է օգնել նեղացնել որոնման տարածքը՝ միջանկյալ խցիկի տարբեր վայրերում ամերիկյան պայուսակներ և ծածկոցներ տեղադրելով:

ՄՏԿ-ում օդային փոքր արտահոսք էր գրանցվել 2019-ի սեպտեմբերին: Ներկայում կայանում աշխատում են ռուս տիեզերագնացներ Սերգեյ Ռիժիկովը և Սերգեյ Կուդ-Սվերչկովը, ամերիկացի տիեզերագնացներ Քեթլին Ռուբինսը, Մայքլ Հոփքինսը, Վիկտոր Գլովերը և Շաննոն Ուոքերը, ինչպես նաև ճապոնացի Սոիչի Նոգուչին:

Արտահոսքի պատճառով Միջազգային տիեզերակայանում ավարտվում է թթվածնի պաշարը