«Սիրիայում ռուսաստանյան պատվաստանյութերին ավելի շատ են վստահում, քան Pfizer-ին». Սիրիայի ԱԳ նախարար
Սիրիան եւ Ռուսաստանը քննարկում են COVID-19-ի դեմ «Սպուտնիկ V» պատվաստանյութի մատակարարումները, սիրիացիները ռուսաստանյան պատվաստանյութերին ավելի շատ են վստահում, քան Pfizer-ին եւ մյուսներին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտնել Է Սիրիայի արտաքին գործերի նախարար Ֆեյսալ Մաքդադը:
«Այս հարցի շուրջ քննարկումներ են ընթանում: Մենք հույս ունենք, որ սիրիացիները (ռուսաստանյան) «Սպուտնիկ V» եւ մյուս պատվաստանյութերն ավելի շատ կօգտագործեն, որովհետեւ ռուսաստանյան պատվաստանյութերին ավելի շատ են վստահում, քան Pfizer-ին եւ մյուս պատվաստանյութերին»,-հայտարարել Է Միքդադը:
Ավելի վաղ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել Է, որ Սիրիան COVID-19-ի դեմ ռուսաստանյան պատվաստանյութերի մատակարարումներ կխնդրի եւ Մոսկվայի հետ բանակցություններ կսկսի այդ հարցի շուրջ:
Ռուսաստանի առողջապահության նախարարությունն օգոստոսին գրանցել Է կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութը, որը մշակվել Է Գամալեյայի անվան համաճարակաբանության եւ մանրԷաբանության ազգային հետազոտական կենտրոնում (ՀՄԱՀԿ)՝ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի (ՌՈւՆՀ) հետ համատեղ:
Այն ստեղծվել Է մարդու ադենովիրուսային վեկտորների բազայի վրա եւ ստացել «Սպուտնիկ V» անվանումը: Դա լուծույթ Է միջմկանային ներարկման համար, որի կարեւոր առավելություններ են անվտանգությունը, արդյունավետությունը եւ երկարաժամկետ բացասական հետեւանքների բացակայությունը:
Պլանավորում են պատվաստել երկու փուլով՝ երեք շաբաթ ընդմիջումով: Այսպիսի սխեման, հայտարարել են առողջապահության նախարարությունում, թույլ Է տալիս իմունիտետ ձեւավորել մինչեւ երկու տարի ժամկետով:










