Չինաստանը բարեհաջող փորձարկել է նոր սերնդի Changzheng-8 հրթիռակիրը

13:31 • 22.12.20

Չինական The Paper թերթը տեղեկացրել է Չինաստանի նոր սերնդի Changzheng-8 հրթիռակրի առաջին բարեհաջող արձակման մասին, որը տեղի է ունեցել Պեկինի ժամանակով 12:37-ին, հայտնում է inosmi.ru լրատվական գործակալությունը:

Հրթիռի ընդհանուր բարձրությունը 50,3 մետր է, բարձրացնող քաշը՝ 356 տոննա: Այն ունակ է 700 կիլոմետր բարձրության վրա արևասինքրոն ուղեծրով մինչև 4,5 տոննա բեռ տանել: Այսպիսով, հրթիռը լրացնելու է չինական տեխնիկական բացը՝  3-ից 4,5 տոննա բեռներ արևասինքրոն ուղեծիր դուրս բերելու համար, ինչը շատ կարևոր է փոխադրումներն արագացնելու համար:

Նախորդ հրթիռների համեմատությամբ` Changzheng-8-ը որպես վառելիք օգտագործում է հեղուկ ջրածին և հեղուկ թթվածին, որպեսզի աղտոտիչների զրոյական արտանետումներ ապահովի:

Նշվում է, որ այն ցածր ինքնարժեք ունի և առաջին հրթիռակիրն է, որը հաստատվել է առևտրային շուկայում կիրառման համար:

Հրթիռակիրն արձակվել է Հայնան նահանգի Վենչանգ կոսմոդրոմից:

Չինաստանը բարեհաջող փորձարկել է նոր սերնդի Changzheng-8 հրթիռակիրը