ԱՀԿ-ն որևէ ապացույց չունի, որ կորոնավիրուսի նոր մուտացիան ազդում է հիվանդության ծանրության վրա

10:10 • 22.12.20

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) որևէ ապացույց չունի, որ Մեծ Բրիտանիայում հայտնաբերված կորոնավիրուսի մուտացիան ազդում է հիվանդության ծանրության վրա: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով կազմակերպության առողջապահության ոլորտի արտակարգ իրավիճակների ծրագրի տնօրեն Մայքլ Ռայանի հայտարարությունը:

«Այս հիվանդության հետ կապված ծանրության աճի որևէ ապացույց ներկա պահին չկա»,- ասել է Ռայանը:

Հիշեցնենք՝ մուտացիան հայտնաբերվել է Միացյալ Թագավորությունում դեկտեմբերի կեսերին: Բրիտանիայի առողջապահության նախարարությունը հաղորդել է, որ նոր SARS-CoV-2- ը սովորականից արագ է տարածվում և գերակշռող է դարձել Լոնդոնում: Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ տարատեսակը 70 տոկոսով ավելի վարակիչ է, քան նախնական տարբերակը:

ԱՀԿ-ն որևէ ապացույց չունի, որ կորոնավիրուսի նոր մուտացիան ազդում է հիվանդության ծանրության վրա