ԱՀԿ-ն կոչ է արել երկրներին հաղորդել կորոնավիրուսի նոր, առավել վարակիչ տարատեսակի հայտնաբերման մասին

16:31 • 22.12.20

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) բոլոր երկրներին կոչ է արել մեծացնել SARS-CoV-2 վիրուսների սեկվենացման հնարավորություններն ու հայտնել կորոնավիրուսի նոր շտամի հայտնաբերման մասին: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով ՌԴ-ում ԱՀԿ ներկայացուցիչ Մելիտա Վույնովիչի խոսքերը:

Վերջինիս պնդմամբ՝ ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս շարունակել բոլոր բազային բժշկասանիտարական և սոցիալական միջոցների կիրառումը, այդ թվում՝ թեստավորում, հետագա մեկուսացում և կարանտին, ինչպես նաև պաշտպանության անհատական միջոցների կիրառումը, այն է՝ ձեռքերի հիգիենա, սոցիալական հեռավորություն և դիմակի կրում:

Հիշեցնենք՝ մուտացիան հայտնաբերվել է Միացյալ Թագավորությունում դեկտեմբերի կեսերին: Բրիտանիայի առողջապահության նախարարությունը հաղորդել է, որ նոր SARS-CoV-2- ը սովորականից արագ է տարածվում և գերակշռող է դարձել Լոնդոնում: Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ տարատեսակը 70 տոկոսով ավելի վարակիչ է, քան նախնական տարբերակը:

 

ԱՀԿ-ն կոչ է արել երկրներին հաղորդել կորոնավիրուսի նոր, առավել վարակիչ տարատեսակի հայտնաբերման մասին