Իլոն Մասկն Apple-ին առաջարկել է գնել Tesla-ն
Էլեկտրական ավտոմեքենաների արտադրությամբ զբաղվող ամերիկյան Tesla ընկերության հիմնադիր Իլոն Մասկն իր թվիթերյան պաշտոնական էջում հայտարարությամբ է հանդես եկել, ըստ որի՝ դժվար ժամանակներում առաջարկել է Apple-ի ղեկավար Թիմ Կուկին քննարկել Tesla-ի գնման հնարավորությունը, սակայն վերջինս հրաժարվել է։
«Model 3 ծրագրի ամենաբարդ օրերին ես կապ եմ հաստատել Թիմ Կուկի հետ՝ քննարկելու Apple-ի կողմից Tesla-ի գնման հնարավորությունը մեր ներկայիս արժեքի 1/10-րդով։ Նա հրաժարվել է հանդիպումից»,- գրել է նա:
Հիշեցնենք՝ ընկերության հիմնադիրը նման հայտարարությամբ է հանդես եկել շրջանառվող այն լուրերի ֆոնին, թե Apple ընկերությունը կարող է իր սեփական արտադրության էլեկտրական մեքենան ներկայացնել։
During the darkest days of the Model 3 program, I reached out to Tim Cook to discuss the possibility of Apple acquiring Tesla (for 1/10 of our current value). He refused to take the meeting.
— Elon Musk (@elonmusk) December 22, 2020










