ՆԱՍԱ-ն ցույց է տվել՝ ինչպիսի տպավորիչ վայրէջք է կատարելու Perseverance մարսագնացը Կարմիր մոլորակի վրա (տեսանյութ)

15:01 • 24.12.20

ԱՄՆ օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալությունը ներկայացրել է Կարմիր մոլորակի վրա Perseverance մարսագնացի ապագա վայրէջքի տեսանյութը, գրում է cnet.com-ը։

Տեսանյութում երևում է, թե ինչ տեսք կունենա Perseverance-ի ճանապարհորդության վերջնական փուլը մոտ 470 մլն կիլոմետր անցելուց հետո։

Առաքելությունը նախատեսված է 2021 թվականի փետրվարի 18-ին։ Մարսագնացը պետք է վայրէջք կատարի Ջեզերոյի խառնարանում։

ՆԱՍԱ-ն ցույց է տվել՝ ինչպիսի տպավորիչ վայրէջք է կատարելու Perseverance մարսագնացը Կարմիր մոլորակի վրա (տեսանյութ)