Կալիֆոռնիայում առաջին անգամ առանց վարորդի առաքման ծառայություն կգործարկվի

20:31 • 24.12.20

Կալիֆոռնիայում հավանություն են տվել առանց վարորդի առաքման ծառայությանը: Ինչպես հայտնում է BBC News-ն, ինքնագնաց մեքենաներով առաքում նահանգում կիրականացվի առաջին անգամ:

Nuro ստարտափը մտադիր է իր ծառայությունը գործարկել հաջորդ տարվանից: Իր R2 անվանումն ստացած տրանսպորտային միջոցներն ընկերությունը փորձարկել էր ապրիլին, իսկ նոր ստացված թույլտվությունը հնարավորություն կընձեռի վճարովի ծառայություններ մատուցել բնակիչներին:  

Նշվում է, որ ինքնագնաց մեքենաները կշարժվեն 56 կմ/ժամ արագությամբ և կսահմանափակվեն միայն «պարզ եղանակային պայմաններում» երթևեկու հնարավորությամբ: Մեքենաները համալրված են ջերմային պատկերը ֆիքսող ռադարներով և 360 աստիճան պտտվող տեսախցիկներով:

Հայտնի է, որ Nuro ստարտափը հիմնադրել են Google-ի երկու նախկին ինժեներներ, իսկ ֆինանսավորում այն ստանում է ճապոնական Softbank ընկերությունից:


Կալիֆոռնիայում առաջին անգամ առանց վարորդի առաքման ծառայություն կգործարկվի