Գերմանիան հայտնել է երկրի տարածքում կորոնավիրուսի «բրիտանական» շտամով վարակման առաջին դեպքի մասին
Գերմանիայի Բադեն-Վյուրթեմբերգ դաշնային հողում առաջին անգամ կորոնավիրուսի «բրիտանական» շտամ է հայտնաբերվել: Այս մասին գրում է Reuters լրատվական գործակալությունը՝ տեղի Առողջապահության նախարարության ներկայացուցչի խոսքերին հղումով:
Մանրամասնվում է, որ վարակված կինը դեկտեմբերի 20-ին Մեծ Բրիտանիայից թռչել է Մայնի Ֆրանկֆուրտ: Նրա՝ «բրիտանական կորոնավիրուսով» վարակվելու մասին հայտնի է դարձել, երբ թռիչքի բոլոր ուղևորները ժամանելուն պես COVID-19-ի էքսպրես թեստ են հանձնել:
Հաջորդ օրը կրկնակի թեստը նույնպես դրական արդյունք է ցույց տվել, բացի այդ՝ կնոջ մոտ սկսել են հիվանդության մեղմ ախտանիշներ ի հայտ գալ: Նա մեկուսացված է իր հարազատների տանը:










