Մոսկվայում կորոնավիրուսի նկատմամբ կոլեկտիվ իմունիտետ է ձևավորվել. փորձագետներ

09:30 • 25.12.20

Փորձագետներն այն կարծիքին են, որ Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի կայունացում է նկատվում: Այս մասին հայտարարել է Գամալեայի անվան համաճարակաբանության և մանրէաբանության ազգային հետազոտական կենտրոնի պրոֆեսոր Ալեքսանդր Բուտենկոն, հայտնում է iz.ru-ն:

Ըստ նրա՝ COVID-19-ի նոր ի հայտ բերված դեպքերի 30%-ը բաժին է ընկնում ՌԴ մայրաքաղաքին, իսկ մնացած 70%-ը՝ մարզերին: Մասնագետներն սա բացատրում են Մոսկվայում բարձր մակարդակի կոլեկտիվ իմունիտետի ձևավորմամբ:

Հաղորդագրությունում այս առնչությամբ ասվում է. «Իմ տեղեկություններով, հիվանդացության հետ կապված ծանր իրավիճակ է Աստրախանի շրջանում, Դաղստանում և Կրասնոդարի երկրամասում: Պատկերը քիչ թե շատ բարենպաստ է միայն կենտրոնից ամենահեռավոր տարածքներում»:

 

 

Մոսկվայում կորոնավիրուսի նկատմամբ կոլեկտիվ իմունիտետ է ձևավորվել. փորձագետներ