Նիգերիայում կորոնավիրուսի նոր, «յուրահատուկ» շտամ է հայտնաբերվել, որը նման չէ բրիտանականին

09:32 • 25.12.20

Նիգերիայում հայտնաբերվել է կորոնավիրուսի նոր շտամ, որը վիրուսի մուտացիայի յուրահատուկ ձև է։ Այս մասին գրում է The Daily Mail-ը՝ վկայակոչելով Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման աֆրիկյան կենտրոնների տնօրեն Ջոն Նկենգասոնգի խոսքերը:

Ըստ տեղի իշխանությունների տվյալների՝ խոսքը յուրատեսակ վիրուս-մուտանտի մասին է, որը նման չէ վերջերս Մեծ Բրիտանիայում հայտնաբերված շտամին։ Այն կարող է որոշակի նմանություն ունենալ կորոնավիրուսի 501.V2 տարբերակի հետ, որը հայտնաբերվել էր դեկտեմբերի 18-ին, Հարավաֆրիկյան Հանրապետությունում։

Մասնագետների խոսքով՝ առայժմ վաղ է խոսել մուտացիայի առանձնահատկությունների մասին, քանի որ դեռևս պահանջվում են հավելյալ հետազոտություններ։

Նախնական տվյալներով՝ Նիգերիայում հայտնավերված տարատեսակն այնքան էլ ագրեսիվ չէ, որքան ՀԱՀ-ում հայտնաբերվածը, որը համավարակի երկրորդ հզոր ալիքի պատճառ է դարձել:

Նիգերիայում կորոնավիրուսի նոր, «յուրահատուկ» շտամ է հայտնաբերվել, որը նման չէ բրիտանականին