Ֆրանսիան հաստատել է կորոնավիրուսի նոր շտամի հայտնաբերման առաջին դեպքը

10:08 • 26.12.20

Ֆրանսիան հաստատել է երկրում՝ Մեծ Բրիտանիայում վերջերս հայտնաբերված կորոնավիրուսային վարակի առավել վարակիչ տարատեսակի հայտնաբերման առաջին դեպքը, հայտնում է BBC լրատվական գործակալությունը:

Ֆրանսիայի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ անձը Ֆրանսիայի քաղաքացի է՝ Տուրից, որը ժամանել էր Լոնդոնից դեկտեմբերի 19-ին՝ հավելելով, որ քաղաքացին ախտանշաններ չունի և ինքնամեկուսացված է տանը:

Ֆրանսիան մուտքի վերաբերյալ սահմանափակումները վերացրել է չորեքշաբթի օրը՝ թեստի բացասական արդյունք ունեցող մարդկանց և բեռնփոխադրումների համար, սակայն հազարավոր մարդիկ Սուրբ Ծնունդն անցկացրել են Քենթի տնակներում՝ Լա Մանշը հատելու սպասումով:

Կորոնավիրուսի նոր տարբերակի վարակման առաջին դեպքը հայտնաբերվել է դեկտեմբերի 21-ին հիվանդանոցում, սակայն քաղաքացին իրեն լավ է զգում: Այլ երկրներ, նույնպես, հայտարարել են նոր տարբերակի վարակման դեպքերի մասին՝ Ճապոնիան հաստատել է վարակման հինգ դեպք, որոնց դեպքում բոլորն վարակվածները ժամանել են Մեծ Բրիտանիայից, Դանիան, Նիդեռլանդներն ու Ավստրալիան նույնպես հաստատել էին նոր տարբերակի հայտնաբերման մասին տեղեկությունները:

Ավելի վաղ Ֆրանսիան վերացրել էր արգելափակումները՝ նշելով, որ վարակի մակարդակը բավարար չափով չի իջել: Հետևաբար ժամանցի վայրերը դեռևս չեն աշխատելու, իսկ համապետական պարետային ժամը հանվել է միայն Սուրբ Ծնունդից մինչև Ամանոր:

Կորոնավիրուսի տարածման սկզբից ի վեր Ֆրանսիայում վարակվել է ավելի քան 2.5 միլիոն մարդ, որից 62 հազարը մահացել է:

Անդրադառնալով կորոնավիրուսի նոր տարբերակին՝ պետք է նշել, որ այն հայտնաբեվել է սեպտեմբերին, Մեծ Բրիտանիայում: Նոր տարբերակը, ըստ Ազգային վիճակագրության գրասենյակի (ONS) կարող է ունենալ կորոնավիրուսով վարակվածների մոտ 2/3-ը:

Նոր տարբերակն ավելի արագ է տարածվում, սակայն դրա վտանգավոր լինելը դեռ չի հաստատվել: Փորձագետները ասում են, որ պատվաստանյութերը դեռ պետք է իրենց գործն անեն:

Կորոնավիրուսի նոր տարբերակի արագ տարածման հետևանքով՝ ավելի քան 40 պետություն արգելափակել են Մեծ Բրիտանիայից իրենց երկրներ մուտք գործելու հնարավորությունը:

Ֆրանսիան հաստատել է կորոնավիրուսի նոր շտամի հայտնաբերման առաջին դեպքը