Ի՞նչ նպատակներ ունի Ռուսաստանը տիեզերքում. «Ռոսկոսմոս»-ի ղեկավարը մանրամասնելր է հայտնել

17:00 • 26.12.20

Ռուսական «Ռոսկոսմոս» տիեզերական գործունեության պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Դմիտրի Ռոգոզինը մանրամասնել է, թե որն է ՌԴ-ի գլոբալ նպատակը տիեզերքում, գրում է ՌԻԱ Նովոստին:

Մասնավորապես, Twitter սոցիալական ցանցի օգտատերերից մեկը կորպորացիայի ղեկավարի հրապարակման տակ, որը վերաբերում էր ֆրանսիական Գվինեայի Կուրու կոսմոդրոմից «Պրոգրես» հրթիռային-տիեզերական կենտրոնի «Սոյուզ-2» հրթիռի արձակման նախապատրաստմանը, մեկնաբանություն է թողել. թվիթերյան օգտատերը որպես օրինակ նշել է ամերիկյան Space X ընկերությունը՝ հավելելով՝ այն ունի «հստակ նպատակ՝ հասնել Մարս», և հարցրել է՝ ինչի է ձգտում «Ռոսկոսմոս»-ը:

Ի պատասխան հարցադրմանը՝ պաշտոնյան նշել է. «Տիեզերքում մարդկության ընդլայնումը, ինչպես նաև տիեզերական գործունեության արդյունքների օգտագործումը երկրի ռազմավարական պաշտպանությունն ապահովելու, մարդկանց կյանքի որակի բարձրացման, տեխնոլոգիաների առաջընթացի և Երկրի ու տիեզերքի ծագման հիմնարար գիտական հետազոտությունների համար»: 

Ի՞նչ նպատակներ ունի Ռուսաստանը տիեզերքում. «Ռոսկոսմոս»-ի ղեկավարը մանրամասնելր է հայտնել