Հարավային Կորեայում պարզել են, որ կորոնավիրուսը կարող է փոխանցվել օդափոխության համակարգի միջոցով
Մինչ համաշխարհային գիտական հանրության մի մասը գտնվում է արտակարգ իրավիճակում ՝ փնտրելով կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի ուղիներ, մյուսը, նույն եռանդով, շարունակում է փնտրել մարդկությանն էլ ավելի վախեցնելու պատճառներ, գրում է EurAsia Daily-ն:
Նման ուսումնասիրություններից մեկի մասին էլ հայտնել են Հարավային Կորեայի գիտնականները, որոնք մանրակրկիտ աշխատանքից հետո պարզել են, որ կորոնավիրուսը կարող է տարածվել բազմաբնակարան շենքերի օդափոխության համակարգի միջոցով:
Նրանց զեկույցը հրապարակվել է Science Direct պորտալում: Ուսումնասիրությունն իրականացվել է Սեուլում տեղի ունեցած դեպքի առնչությամբ, երբ մի քանի ընտանիքներ, որոնք բնակվում էին բնակելի համալիրի տարբեր հարկերում, միաժամանակ վարակավել էին Covid-19-ով:
Զեկույցի հեղինակների խոսքով՝ նախ վեցերորդ հարկի բնակչուհին և նրա հարազատներն են թեստավորել`պարզելու հիվանդության առկայությունն իրենց օրգանիզում և դրական պատասխան են ստացել, որից հետո վիրուսը հայտնաբերել են նրանց՝ չորրորդ և հինգերորդ հարկերում բնակվող հարևաններ մոտ: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ վարակվել են նաև 10-րդ և 11-րդ հարկերում բնակվող ընտանիքները:
Միևնույն ժամանակ, բոլոր վարակվածները վստահեցրել են, որ իրենք միմյանց հետ չեն շփվել, իսկ նրանցից երկուսը նույնիսկ չեն օգտվել վերելակից:
Գիտնականները պարզել են, որ բոլոր բնակարաններն իրար են միացված ընդհանուր օդափոխության համակարգով, և նրանց կարծիքով, վիրուսն այնտեղ է մտել սանհանգույցի ջրատար անցքերի միջոցով:
Այնուամենայնիվ, նման եզրակացությունը բոլորովին անվիճելի չի թվում, քանի որ այն հիմնված է հենց հիվանդների խոսքերի վրա: Միգուցե, նրանք իսկապես չեն շփվել և չեն մտել վերելակ, բայց նրանք քայլել են նույն մուտքի երկայնքով, շնչել նույն օդը և դիպչել նույն աստիճանաճաղերին:
Բացի այդ, երեխաներ ունեցող ընտանիքները կարող էին վարակվել նրանցից, և ոչ թե սանհանգույցի ջրատար անցքից:
Հարց է առաջանում նաև սենսացիոն հայտնագործության հեղինակների որակավորման հետ կապված: Հետաքրքիր է, որքա՞ն ժամանակ է պահանջվել նրանցից, որպեսզի իմանան բազմաբնակարան շենքի ընդհանուր օդափոխության համակարգի մասին: Ի վերջո, ըստ էության, բոլոր բազմաբնակարան շենքերը հագեցած են նման համակարգերով:










