Ավելի քան 100 մլն աստիճան. հարավկորեական ջերմամիջուկային ռեակտորը համաշխարհային ռեկորդ է սահմանել
Հարավային Կորեայի մասնագետներին հաջողվել է ըստ Ցելսիուսի սաղդղակի՝ ավելի քան 100 մլն աստիճան շիկացած պլազման KSTAR տոկամակի (մագնիսական սահմանափակված ֆուզիոն) ներսում պահպանել 20 վայրկյանի ընթացքում։ Այս մասին նախօրեին հայտարարել են կորեական ջերմամիջուկային էներգիայի ինստիտուտում գտնվող KSTAR հետազոտական կենտրոնի ներկայացուցիչները, գրում է topcor.ru-ն։
Հարկ է նշել, որ այդ ցուցանիշը բացարձակ ռեկորդ է: Օրինակ, ենթադրվում է, որ նոր չինական HL-2M տոկամակը կարող է պլազմայի ջերմաստիճանը հասցնել 150 մլն աստիճանի, սակայն մոտ 10 վայրկյանի ընթացքում։
Կորեայի փորձարարական ջերմամիջուկային ռեակտորը գործում է 2008 թվականից։ Նախագծի վրա աշխատում է KSTAR հետազոտական կենտրոնը՝ Սեուլի ազգային համալսարանի և Կոլումբիայի համալսարանի (ԱՄՆ) հետ համատեղ:
2018 թվականին կորեական «արհեստական արև»-ում պլազմայի իոնների ջերմաստիճանն առաջին անգամ հասել է 100 մլն աստիճանի։ Սակայն նրան այդ վիճակում պահել հաջողվել է միայն 1,5 վայրկյան։ 2019-ին գիտնականներին հաջողվել է հասնել 8 վայրկյանի ցուցանիշի՝ նույն ջերմաստիճանում։
ԱՅս տարի սահմանվել է բացարձակ ռեկորդ՝ 20 վայրկյան։ Իսկ արդեն հինգ տարի անց գիտնականները մտադիր են ռեակտորի ներսում շիկացած պլազման պահել 5 րոպեի ընթացքում:










