Ներկայացվել է Xiaomi Mi 11 նորագույն սմարթֆոնը

21:12 • 28.12.20

Տարեվերջին Xiaomi ընկերությունն առցանց շնորհանդեսի ժամանակ ներկայացրել է Mi 11 առաջատար սմարթֆոնը:

Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, սմարթֆոնը ստացել է 6,81 դյույմ անկյունագծով AMOLED-էկրանով՝ QHD+ կետայնությամբ: Պատկերի թարմացման հաճախականությունը կազմում է 120 հերց: Էկրանը պատված է Gorilla Glass Victus սերնդի ապակիով, որն ապահովում է 50 տոկոսով ավելի մեծ դիմացկունություն ընկնելիս:

Xiaomi Mi 11-ը դարձել է ընկերության առաջին սմարթֆոնը, որն աշխատում է  Qualcomm Snapdragon 888 հարթակի հիման վրա, որն աչքի է ընկնում իր արտադրողականությամբ Android-ի աշխարհում:

Հեռախոսը կարող է համալրվել 8 կամ 12 ԳԲ օպերատիվ հիշողությամբ և 128 կամ 256 ԳԲ հիշողության կուտակիչով: Բոլոր տարբերակներն աշխատում են 5G ցանցով:

 Առաջատար մոդելը համալրված է 108 Մպ կետայնությամբ տեսախցիկով: Բացի այդ, գործում են 13 Մպ և 5 Մպ կետայնությամբ տեսախցիկներ:

Չինաստանում նորույթը շուկայում կհայտնի 2021 թվականի հունվարին: Բազային տարբերակը կարժենա 3999 յուան (612 դոլար)

Ներկայացվել է Xiaomi Mi 11 նորագույն սմարթֆոնը