Չինաստանում Երկրի շուրջ 2 ժամում թռչելու հնարավորությամբ գերձայնային շարժիչ է փորձարկվել
Չինաստանի գիտությունների ակադեմիայի գիտնականներն փորձարկել են գերձայնային շարժիչի նախատիպ, որն ինքնաթիռին թույլ կտա երկրագնդի շուրջ թռչել երկու ժամում: Այս մասին հայտնում է Naked Science-ը, նշելով, որ հետազոտության արդյունքները հրապարակվել են Chinese Journal of Aeronautics ամսագրում:
Մասնավորապես, չինացի գիտնականներն օդային-ռեակտիվ շարժիչի փորձարկումներն անցկացրել են աէրոդինամիկ խողովակում:
Արդյունքները ցույց են տվել, որ շարժիչի արագությունը կարող է ձայնի արագությունը գերազանցել 9 անգամ:
«Այս ամենի զարգացումը հիմք կդառնա հաջորդ սերնդի տիեզերական և գերձայնային ինքնաթիռների ստեղծման համար», - նշել է հետազոտության ղեկավար Ցզիան Ցզունլինը:










