Ֆինլանդիայում՝ Ռուսաստանի հետ սահմանին, հայտնաբերվել է կորոնավիրուսի բրիտանական շտամը
Ֆինլանդիայում կորոնավիրուսի բրիտանական շտամի առաջին դեպքը գրանցվել է ռուսական Վիբորգին սահմանակից Կյումենլաակսո շրջանում: Այս մասին հայտնում է ֆիննական yle.fi-ն:
Մասնավորապես, նշվում է՝ Կյումենլաակսոյում Մեծ Բրիտանիայում հայտնաբերված կորոնավիրուսի մուտացիայի առաջին դեպքը հաստատվել է սուրբծննդյան արձակուրդների ընթացքում (դեկտեմբերի 24-25-ը): Կյումենլաակսոյում բրիտանական տարբերակի կրողը ժամանել է Մեծ Բրիտանիայից:
Ներկայում ֆինն մասնագետները սկսել են հետևել վարակի շղթաներին՝ կանխելու նոր տեսակի կորոնավիրուսի տարածումը:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը՝ մուտացիան հայտնաբերվել է Միացյալ Թագավորությունում դեկտեմբերի կեսերին: Բրիտանիայի առողջապահության նախարարությունը հաղորդել է, որ նոր SARS-CoV-2- ը սովորականից արագ է տարածվում և գերակշռող է դարձել Լոնդոնում: Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ տարատեսակը 70 տոկոսով ավելի վարակիչ է, քան նախնական տարբերակը:










