Իրանում մեկնարկել է կորոնավիրուսի դեմ տեղական արտադրության 2-րդ պատվաստանյութի փորձարկումը մարդկանց վրա  

20:33 • 30.12.20

Իրանում սկսվել են կորոնավիրուսի դեմ տեղական արտադրության երկրորդ պատվաստանյութի փորձարկումները, որը մշակել են Պաստերի անվան ինստիտուտի մասնագետները:

Ինչպես հայտում է «Մեհր» գործակալությունը, այս մասին չորեքշաբթի հայտնել է Բժշկական գիտությունների ինստիտուտի ներկայացուցիչ Ալիռեզա Բիգլարին:

Վերջինս նշել է, որ պատվաստանյութը հաջողությամբ անցել է կենդանինների վրա փորձարկումն ու մարդկանց վրա փորձարկման առաջին փուլը: Մեկնարկել է կլինիկական փորձարկման երկրորդ փուլը:

«Կլինիկական փորձարկման երրորդ փուլը, որը վերջինն է, կիրականացվի 50 000 կամավորների մասնակցությամբ: Դա տեղի կունենա առաջիկա երկու ամիսներին»,- ասել է մասնագետը:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի դեմ իրանական մեկ այլ պատվաստանյութի փորձարկումները մարդկանց վրա սկսվել էին նախօրեին:

Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 1.2 մլն-ը, հիվանդությունից մահացածներինը՝ 55 հազարը:


Իրանում մեկնարկել է կորոնավիրուսի դեմ տեղական արտադրության 2-րդ պատվաստանյութի փորձարկումը մարդկանց վրա