Ավելի քան 1,4 մլրդ զանգ. WhatsApp-ի օգտատերերը 1 օրում զանգերի թվով ռեկորդ են սահմանել
Բջջային WhatsApp հավելվածի օգտատերերն ամբողջ աշխարհում Ամանորի նախօրեին կատարել են ավելի քան 1,4 միլիարդ տեսազանգ և զանգ` սահմանելով ռեկորդ մեկ օրվա ընթացքում կատարված ամենաշատ զանգերի համար:
Այս մասին ասվում է հավելվածի սեփականատեր Facebook-ի՝ ուրբաթ հրապարակված մամուլի հաղորդագրությունում, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Ամանորի նախօրեին աշխարհում կատարվել է ավելի քան 1,4 միլիարդ ձայնային զանգ և տեսազանգ, սա WhatsApp-ի մեկ օրվա ընթացքում գրանցած ամենաբարձր ցուցանիշն է: Զանգերի քանակն աճել է ավելի քան 50 տոկոսով՝ նախորդ տարվա նույն օրվա համեմատ», - ասված է հաղորդագրության մեջ:
Ընկերությունը նաև հավելել է, որ Ամանորի նախօրեին Facebook-ի և Instagram-ի միջոցով իրականացվել է ավելի քան 55 միլիոն ուղիղ հեռարձակում:










