Մեծ Բրիտանիան թույլատրել է թագավորության տարածքում Նուբար Աֆեյանի Moderna ընկերության պատվաստանյութի կիրառումը

16:52 • 08.01.21

Մեծ Բրիտանիան թագավորության տարածքում թույլատրել է կորոնավիրուսի դեմ Moderna պատվաստանյութի օգտագործումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Դեկտեմբերի 6-ին Դեղերի եվրոպական գործակալությունը կորոնավիրուսի դեմ Moderna պատվաստանյութի օգտագործումը թույլատրել էր նաև Եվրոպական Միության տարածքում:

Moderna տեսակի պատվաստանյութը ստեղծել է աշխարհահռչակ հայ գործարար Նուբար Աֆեյանի հիմնադրած Moderna Therapeutics կենսատեխնոլոգիական ընկերությունը: Պատվաստանյութի օգտագործումը թույլատրված է նաև ԱՄՆ տարածքում: Նոյեմբերի 16-ին Moderna-ն հայտարարել է կորոնավիրուսի պատվաստանյութի՝ մոտ 95 տոկոս արդյունավետության մասին:

Մեծ Բրիտանիան թույլատրել է թագավորության տարածքում Նուբար Աֆեյանի Moderna ընկերության պատվաստանյութի կիրառումը