Samsung-ը հայտնել է, թե երբ է ներկայացնելու Galaxy S21 շարքի նորագույն սմարթֆոնները
Հարավկորեական Samsung ընկերությունը պաշտոնապես հայտարարել է միջոցառման անցկացման մասին, որի ժամանակ կներկայացվեն Galaxy S21 նոր սմարթֆոնները:
Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, շնորհանդեսը տեղի կունենա առցանց ռեժիմով և կհեռարձակվի տարբեր հարթակներում: Samsung Galaxy Unpacked 2021 կոչվող միջոցառումը նախատեսված է անցկացնել հունվարի 14-ին՝ երևանյան ժամանակով 19:00-ին: Շնորհանդեսի ընթացքում կներկայացվեն ինչպես նորագույն առաջատար սմարթֆոններն, այնպես էլ այլ նորույթներ:
Ակնկալվում է, որ Samsung-ի բոլոր առաջատար սմարթֆոնները կհամալրվեն ակտիվ ստիլուս գրիչով, պատկերի թարմացման բարձր հաճախականությամբ և AMOLED տեխնոլոգիայով պատրաստված էկրանով: Սմարթֆոնները կաշխատեն Snapdragon և Exynos պրոցեսորներով:










