Վրաստանում 1 օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 551 նոր դեպք, մահացել է 23 մարդ

14:47 • 11.01.21

Վերջին 1 օրվա ընթացքում Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսային վարակի 551 նոր դեպք, հայտնում է Ekho Kavkaza-ն՝ վկայակոչելով միջգերատեսչական համակարգման խորհրդի գործառնական շտաբի պետի տեղակալ Բերդիա Սիչինավայի ճեպազրույցը:

Նրա խոսքով՝ մեկ օրում առողջացել է 880 պացիենտ, ապաքինվածների ընդհանուր թիվն աճել է՝ հասնելով 226 215-ի, իսկ մահացել է 23 անձ:

Պաշտոնյան հայտնել է նաև, որ ինտենսիվ թեստավորման շրջանակներում վերջին 24 ժամվա ընթացքում իրականացվել է 7898 թեստ՝ 4371 հակամարմնի և 3527 ՊՇՌ-ի:

Հիշեցնենք՝ կորոնավիրուսային համավարակի սկզբից Վրաստանում COVID-19-ի հաստատված դեպքերի ընդհանուր քանակը 239 780 է: Ընդհանուր առմամբ, երկրում գրանցվել է 2796 մահ:

Վրաստանում 1 օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 551 նոր դեպք, մահացել է 23 մարդ