Իրանը Covid-19-ի դեմ պատվաստանյութ կներկրի Հնդկաստանից, Չինաստանից և Ռուսաստանից

14:59 • 11.01.21

Իրանը նախատեսում է COVID-19-ի դեմ շուրջ երկու միլիոն չափաբաժին AstraZeneca ներմուծել Հնդկաստանից, Չինաստանից և Ռուսաստանից մինչև իրանական օրացուցային տարվա ավարտը (մարտի 20), հայտում է tehrantimes.com լրատվական գործակալությունը:

«Իրանական արտադրության պատվաստանյութը ավելի հուսալի է, քան արտասահմանյան արտադրության շատ պատվաստանյութեր, սակայն դրա արդյունավետության հաստատումը երկար ժամանակ է պահանջում: Այսպիսով, առողջապահության նախարարությունը նախատեսում է մինչև տարեվերջ Հնդկաստանից, Չինաստանից և Ռուսաստանից ներմուծել պատվաստանյութերի շուրջ երկու միլիոն չափաբաժին», - երկուշաբթի օրն ասել է Իրանի բժշկական խորհրդի ղեկավար Մոհամադ-Ռեզա Զաֆարղանդին:

Համաձայն Զաֆարղանդիի հայտնած տեղեկությունների, ամերիկյան Pfizer և Moderna պատվաստանյութերը երբեք չեն գնվել Իրանի կողմից բարձր գների, տրանսպորտային խնդիրների և պահպանման պայմանների բարդության պատճառով, սակայն AstraZeneca պատվաստանյութն ավելի հեշտ է պահպանել և գիտական ուսումնասիրություն է անցել Օքսֆորդում:

Ավելի վաղ Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին հայտարարել էր, որ չի վստահում ամերիկյան պատվաստանյութերի որակին:

Իրանը Covid-19-ի դեմ պատվաստանյութ կներկրի Հնդկաստանից, Չինաստանից և Ռուսաստանից